Երգ՝ Սիլվա Սարվարյանի
Խոսք՝ Գեղամ Սարյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի
Կանաչները արթնացան,
Դարձան ծառերը ծաղկուն,
Ծիծեռնակներ ետ դարձան,
Արագիլներն եկան տուն:
Իսկ դու, արդյոք, ե՞րբ կգաս, կգաս,
Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն:
Ամառն եկավ խանդավառ,
Մրգեր կախեց ծառերին,
Արտերն հնձեց անհամար,
Արև փռեց սարերին:
Եկավ աշունը,Աշունը տրտում,
Կգա և ձյունը,Կարոտն իմ սրտում: