Սիլվիկ, ինչպիսի եզակի անուն…Ես շատ Սիլվաներ գիտեմ բայց միայն մեկին ենք Սիլվիկ ասում՝ Մեր Սիլվիկին: Ինձ թվում է թե Սիլվա լինելու համար պիտի բախտ բերել անվանակոջվելու ժամանակ, Իսկ Սիլվիկ լինելու համար շատ ուրիշ բաներ է պետք, որ հեշտ չեն ձեռք բերվում:

Պատանի Սիլվիկը մանկական պալատում

Ձեզնից ոմանք մեր Սիլվիկին գիտեն այնքան վաղուց ինչքան այս էջում տեղակայված անհոգ օրերի սև ու սպիտակ պատկերներն են մեզ հետ տանում: Ինձ մոտ սակայն Սիլվիկը տարիներ անուն էր միայն, ու հյուրասենյակի հարկերի վրա մի լուսանկար: Սիլվիկը ձայն էր հեռավոր որ զանգում էր մեզ ամեն նոր տարի, տարեդարձ, կամ ինչոր առիթ, հիշեցնելու որ սիրում է մեզ անչ՜ափ: Սիլվիկը կապոցներն էին որ հաճախ հասնում էր փոստով: Շոկոլոտներ ու հագուստ: Նամակներ երկար ու նկարներ գունավոր ամերիկաներից: Սիլվիկը պատմած հուշերում էր իմ ծնողների ու երևի այն եզակի անձը որ երկուսն էլ համակրում էին անկեղծ: Քրոջս՝ Անիի ռոլ մադելն ու կարոտի ճիչը իմ հորեղբորս միայնակ օրերի:

Սիլվիկը մեր տանը Բաբայաներից մեզ հիշատակ մնացած կահույքների իսկական տերն էր՝ ՝Նարնջագույն Լադաի, Ընկուզենու փայտից սարքած ծանր պահարանի ու Չինաստանից բերած բուդաի արձանների: Սիլվիկը մեր ընտանեկան ալբոմներին հերոսուհին էր՝ Միակ աղջիկը Սարվարյաների որ հասակ էր նետել Հսկա Էդիկի, աշխույժ Էմիլի, Խելացի Զարիկի, մանրանկատ Լէոնիդի, կատակասեր Արթուրի ու հնարագետ Ժորժիկի հետ միասին ու նրանցից ոչ մեկին ոչ մի բանով չեր զիճել:

Սիլվիկը առտասանության ժամանակ Սարվարյան դպրոցում

Մեր ալբոմներում Սիլվիկը զբոսաշրջիկ ճամբորդն էր աշխարհի, Մանկական պալատի բարի թագուհին ու ընտանեկան հավաքների ոսկեձայն սոխակը: Անբաժան Օնիկից ու անսահման սիրով փայփայող Արաին, Սիլվիկը գագաթում էր սիրո ու մարդկային հարաբերությունների ու արժեքների իմ պապիս պատմած կյանքից դրվակների:

Ու հետո մի գեղեցիկ օր նա որոշեց մեզ մոտ գալ, տուն վերադառնալ: Տաս տարի կարոտ, տաս տարի Սիլվիկ լսել ու Սիլվիկ չտեսնելը հասնում էր ավարտի՝ Քնում էինք ու արդնանում նրա գալու օրերը հաշվելով: Մէհրաբադ օդանավակայարանը այս անգամ բացառաբառ միացում էր խոստանում … թեկուզ արցունքոդ, թեկուզ հուզմունքով: Ու Սիլվիկը հասավ վերջապես ու իհարկե որ առաջինը Անիին գրկեց, իսկ հետո մամիս, ու ինչոր տեղ այն արաքներում ինձ, շշմած նոր պատանիս: Չեին չափազանցրել, չեին մեծ մեծ պռտկացրել, Սիլվիկը իրոք այն ամեն ինչն էր որ ինձ էին խոստացել: Բարության տիպար ու Հումոռի տոպրակ: ջիագարով սիրում էր ու անկեղծ գնահատում ու ինչու չե քննադատում:  

Ու այդպես էլ սկսվեց մեր Սիլվիկական ապրելակերպի հետ ծանոթանալու դասընթացները՝

Առավոտը դեռ չնախաճաշած՝ կոֆեն սիգարով,  լաք քսելը շվացնելով,  Փողոցում գերդույի գոռացող ընկույզավաճարի հետ չանե խփելուց մինչև քաֆենադրիի պաղպաղակը հաճույքով լզելու ծիսակատարությունները: Հայրիկին հիշելով հուզվելուց մինչև Արա-ով հպարտ ամերիկյան կյանքից պահերը որ պատմում էր հավեսով ու իր թիփիք բառերով՝ Եա՜, Որ չասեմ կճաքեմ… Հոգի ունեմ տալու…

Ու լիքը բառեր որ այն օրերից մինչ հիմա Made in Սիլվիկ կաչում ստացան:

Մի օր մեզ պատմեց որ երբեմն առավոտը վաղ գործի գնալուց Լոս Անջելեսի ֆրիվեյներում ինքն իրեն ուղղում է հետևյալ հարցը՝

– Այ աղջի ախր դու էստեղ ինչ ես անում: Էս ուր՞ ես գնում: 

Իսկ բոլոր առօրյան ներառող հետաքրքրություններից այնկողմ, նրա մեջ ես հենակ տեսա ու վստահություն, որն ահավոր սուղ էր իմ ապրած կյանքում՝ Սիլվիկի խոսքը խոսք էր ու չեր մոռանում, ոչ էլ գույն փոխում: Նա արդար էր, անկախ նրանից թե ում էր պաշտպանում: Հարազատ կամ անծանոթ, նրա դատողության գրքում միայն փաստերն էին անցնում:

Պարսկաստանի Օպերաի խմբով

Սիլվիկը առտահայտվող էր, զգայուն ու հեշտ հուզվող: Նրա պատմած պատմությունը մի ուրիշ կերպ էր ականջիդ նստում: Նրա հայերեն ու պարսկերեն բառապաշարը օժտված էր տարիների ընթերցանությամբ ու շատ լավ էր հասկանում բառերի հզոր ազդեցությունը լսողի վրա: Նա ճանաչում էր, գնահատում էր ու խորհուրդ էր տալիս լավ գրքեր, լավ ֆիլմեր, լավ երաժշտություն ու առհասարակ որակով արվեստ: Նրա հետ 15 րոպե խոսելուց հետո ինքդ քեզ գտնում էիր ավելի հասուն ու ավելի տեղյակ: Խորապես ազդված իր հոր, Մուշեղի մարդկային արժեքները գնահատող աշխարհայացքից Սիլվիկը գիտեր ինչպես առանձնացնել ճիշտը սխալից ու լույսը խավարից:

Սիլվիկը նշում է իրենց 50րդ ամուսնության տարեդարձը

Ապագա տարիներում, կյանքի մատուցած անառակության ամենից պղտոր պահերին անգամ ինչպես գրում է նրա բարեկամ՝ Կարապենցը: “Սլաքի պես իր մեջ ցցվում էր բարու ու չարի գիտակցությունը ու կյանքի ծանր ու դառը հարվածների դիմաց մաքուր ճառագայթի պես իր շրջապատի հոգիները ճերմացնում իր անբիծ սիրով”: Նրա մաքուր սերը ու բարությունը իր տարիների ամուսին Օնիկի, զավակի Արաի ու թոռան՝ Կարինեի նկատմամբ չեր զարմացնի մեկին, սակայն հենց նույն վսեմությամբ սիրել ու օգնելը շրջապատի բոլոր հարազատներին ու ընկերներին, հանձինս մեր ընտանիքին ուղղակի պարզ փաստն էր մեր Սիլվիկի խորքում ամրապնդված վեհ ու գերագույն մարդկային արժեքների:

Մեր հուշերում նա միշտ կմնա եզակի ու բարի Սիլվիկ: