Silva Sarvarian
Սիլվա Սարվարյան Բաբայանը ծնվել է 1938 թվին, Հուլիսի 5-ին Թեհրանում, ծնողներն էին Մուշեղ Սարվարյանն եւ Ժենեա Մովսեսյանը:
Նա ավագ քույր էր Լեոնիդի եւ Ժորժիկի։
Սիլվան սովորել է Քուշեշ Մարիամյան եւ Անուշիրավան Դադգար միջնակարգ վարժարաններում: Աւարտելուց հետո շարունակել է կրթությունը «Թեհրան» համալսարանի գրականության ֆակուլտետը:
Աւարտել է Էդինբուրգում, Գյուլբենգյան ֆոնդի կազմակերպությամբ կրթական դասընթացներ որին նաև մասնակից էին տարբեր երկրներից եկած հայ ուսանողուհիներ։
Սիլվան իր արվեստասեր ընտանիքի, հատկապես ծնողների ազդեցության ներքո, սիրում էր գրականություն, թատրոն եւ երաժշտություն:
Երգել է մանկական երգչախմբերում, իսկ պատանի ու երիտասարդ տարիներին հայկական մշակութային կազմակերպություններում հանդես է եկել մի շարք ներկայացումներով, որոնց մի մասը եղել են իր հորեղբոր` Նապոլ Սարվարյանի թատերական բեմադրություններից։
1959-ին Սիլվան ամուսնանում է իր մանկության ու ապագա կյանքի ընկերոջ` Օննիկ Բաբայանի հետ: 1965-ին զույգը մեծ ուրախությամբ ունենում են իրենց սիրասուն որդուն` Արային:
Իր մեծ մոր` Մարգարիտ Սարվարյանի հետքերով, Սիլվան սկսեց դասավանդել Մանկական Պալատում (Սարվարյան դպրոցում)` եւ հետագայում դարձավ տնօրենուհի: Իր ծնողների, հորաքրոջ եւ եղբայրների պես, նա էլ ամենայն սիրով նվիրված էր հայոց լեզվի, արվեստի եւ մշակույթի ուսուցանման առաքելութեան:
Սիլվան սիրում էր ասմունքել ու երգել, լինի տանը, դպրոցում կամ ընտանեկան հավաքույթներում։ Նա եղել է «Արարատ» երգչախմբում մենակատար եւ «Ռուդաքի» ազգային օպերայի երգչախմբում սոպրանո, մաեստրո Rezayi-ի ղեկավարությամբ:
Նաև երգել մի քանի տարի «Սեւան» երգչախմբում։
Սիլվան շատ էր սիրում ճամփորդել ու այդ բերումով իր բազմազբաղ կյանքում ավելանում է նոր համագործակցություն` «PERS» զբոսաշրջային ընկերությունյան հետ։ Մինչև 1979 թվական, նա մի քանի զբոսաշրջիկների խումբ է առաջնորդում Հեռավոր Արեւելքի եւ Եվրոպայի տարբեր երկրներ։
Հեղափոխությունից հետո, ընտանիքը կորցնում է Սարվարյան դպրոցը` նոր պետության, որը լուրջ և ցավալի հետևանք է թողնում դպրոցի հոգաբարձուների, ուսուցչական կազմի, ինչպես նաև աշակերտների վրա։
Արդյունքում ամբողջ ընտանիքը կանգնած էր անսպասելի մարտահրավերների դեմ: 80-ական թվականների սկզբին Մուշեղը եւ Ժենիան կյանքից հեռանում են ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։
Արտերկրում նոր կյանք սկսելու և իրենց որդուն ավելի բարենպաստ ապագա պարգևելու նպատակով, Սիլվան ու Օննիկը պատանի Արայի հետ, որոշեցին հեռանալ Իրանից: Դա դժվար և խոչընդոտներով լի ճանապարհ էր: 1984 թ. ի վերջո ընտանիքը բնակություն հաստատեց Լոս Անջելեսում:
Երկու տարի անց նրանք West Covina տեղափոխվեցին աշխատանքի բերումով։ Սիլվան իր կարևոր դերը ուներ ընտանեկան բիզնըսում որին զուգընթաց համագործաքցում է հայկական րադիոի ծրագրներում իբրև հաղորդավարուհի: ԱՄՆ-ում շարունակում է իր աշխատանքը հայ համայնքում ստանձնելով Մարգարիտի դերը «Ահա այսպես ապրեցանք» թատրոնում: Նաև հայկական րադիոի ծրագրներում հաղորդավարուհի էր:
1990 թվին նա սկսեց աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդեյլի սոցիալական ապահովության գրասենյակում: Սիլվան հասկանում էր Ամերիկա նոր ժամանած ընտանիքների դժվարութիւնները ու փորձում էր հարազատի պես օգնել բոլորին, ծանոթ թե անծանոթ ու մեծ հոգեկան բավարարություն էր ստանում իր աշխատանքից։
Սիլվայի և Օննիկի կյանքի ամենամեծ ուրախություններից մեկը եղել է իրենց թոռնիկի` Կարինեի ծնունդը 1994 թվականին ով իրենց պարգևում էր երջանկություն, ամեն մի այցով։
Սիլվայի ամենամեծ երազանքը կյանքում` հայրենիք այցելելնն էր որը իրականություն դարձավ 90 ական թվականների սկզբին երբ նա մեկնեց խորհրդային Հայաստան եւ հանդիպեց իր ազգականներին, ոմանց առաջին անգամ լինելով: Հայաստանը ապագա տարիներին դարձավ իր սրտին շատ հարազատ, իր և ամուսնու երկրորդ տունը:
Սիլվայի առողջությունը սկսեց աստիճանաբար նվազել 2000 թվականից, սակայն նա շարունակում էր լինել ուժեղ, միշտ աջակից ու հոգատար սիրելիներին։
Սիլվան իր եղբայրների կյանքում միշտ դրական ու կարեւոր դեր է ունեցել ու նույնիսկ իր եղբոր որդիները` Անին ու Արմենը օժտված են եղել նրա անսահման սիրով ու հոգատարությամբ։
Սիլվայի ամենա իւրահատուկ հատկանիշներից էին` նրա գեղեցիկ ժպիտը, զվարճալի պատմությունները եւ ամեն տեսակի կենդանիներին սիրելու հոգեբանությունը։
Անհնար էր Սիլվայի հետ զրուցակից լինել ու առանց խորը տպավորությամբ ու հարգանքով հեռանալ։ Անկախ նրանից, թե ինչպես եւ որտեղ եք հանդիպել նրան, Սիլվան միշտ հոժար էր օգնելու։
Սիլվայի ու Օննիկի 60 տարիների միատեղ կյանքում եղել են անհամար երջանիկ ու դժվար ժամանակաշրջաններ սակայն վերջին տարիներին, Օննիկի և Արայի նվիրված հոգատարությամբ, նա կարողացավ հաղթահարել որոշ անհանգստությունների ու ապաքինվել։
Ցավոք սրտի վերջին 7 ամիսներում իր ամուսնու և որդու բոլոր ջանքերով հանդերձ, Սիլվաի առողջությունը անկում ապրեց։
Մեր թանկագին Սիլվա Բաբայան Սարվարյանը կյանքից հեռացավ Ապրիլի 26-ին իր թանկագին ընտանիքով շրջապատված։
Յիշատակը անթառամ։