Մարքարիտ Սարվարյան
Իրանահայ կրթադաստիարակչական մարզի երախտավոր և բազմավաստակ մանկավարժուհի՝ Մարգարիտ Սարվարյանը (Հարութիւնեան) ծնվել է 1885 թվականին՝ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում հայկական մի ընտանիքում:
Նախնական կրթությունը տեղի հայկական, իսկ միջնակարգը՝ ռուս-վրացական դպրոցներում ստանալուց հետո՝ ավարտում է Ֆրոբէլյան մանկավարժական բարձրագույն շրջանը: Ուսուցչական գործունէությունը ուսումնառութեան զուգընթաց՝ սկսել է 1901 թւականին՝ Թիֆլիսում: 1905 թվականին, Թեհրանի «Հայկազյան» դպրոցների տեսչության հրավերով, գալիս է Իրան, ուր սկսում է իր մանկավարժական գործունեության հիմնական շրջանը, որը տեվում է մինչեւ 1951 թվականը:
Թեհրանում, կրթա-դաստիարակչական գործունեության զուգընթաց, նա մասնակցում է դրպոցին կից կազմակերպված թատերասիրաց ընկերության բեմադրություններին, ուր ծանոթանում է բեմական արվեստը սիրող՝ Մկրտիչ Սարվարյանի հետ, որոնք ամսունանում են ու հաստատվում Թեհրանում: Հետագա տարիներում նրանք ունենում են չորս երեխաներ, որոնք են՝ Նապոլը, Մուշեղը, Սոնյան ու Սաշան:
1910 թւականին հիմնում է առաջին հայկական մանկապարտէզը՝ Իրանում, որը ղեկավարւում էր Իրանում անցեալ չունեցող մանկավարժական նորագոյն մեթոդներով: Միաժամանակ սկսում է թարգմանչական աշխատանքը ու ռուսերէնից հայերէնի թարգմանում թե մանկավարժական ու թե պատմվածքային աշխատանքներ:
Հետագայում պաշտոնավարարել է Թեհրանի բարեգործական ընկերության հիմնած մանկապարտեզում, 1920 թվականին, եւ Խորհրդային դպրոցին կից հիմնած մանկապարտէզում, որպէս ղեկավար, 1921 թւականին:
1928 թւականին ԹՀԵԴՆԱ (Թեհրանի «Հայկազեան» երկսեռ դպրոցի նախկին աշակերտներ) միության նախաձեռնությամբ տոնակատարվում է նրա մանկավարժական գործունեության 25-ամեա հոբելեանը, որը ջերմ արձագանգ է գըտնում Իրանի հայաշատ բոլոր քաղաքներում:
1935 թվականին, իր մանկավարժական աշխատանքին զուգընթաց, սկսում է մանկա-պատանեկան «Նոր հասկեր» երկշաբաթաթերթի հրատարակութիւնը իր զավակ Մուշեղի գեղարվեստական օժանդակությամբ եւ բոլոր ընտանիքի անդամների ջանքերով:
1951 թվականի աշնանը մեծ շուքով տօնակատարվում է նրա մանկավարժական գործունէության հիսնամեա հոբելեանը:
Բեղմնավոր գործունեության դափնեպսակի արժանացած Մարգարիտ Սարվարյանն իր մահկանացուն կնքում է 1952 թվականի հունւարի 27-ին, Թեհրանում, արժանանալով ազգային հուղարկավորութեան: